
Դիլիջանի քաղաքային զբոսայգու մարզահամալիրի շինարարություն
Դիլիջանի քաղաքային զբոսայգում ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի շինարարության և վերանորոգման նախագիծ՝ էսքիզային լուծումներով և բացօթյա հարմարավետ մարզական միջավայրի ստեղծմամբ։
Նախագծի ընդհանուր նկարագիր
Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացումը։ Նախագծի շինարարության, վերանորոգման և էսքիզային լուծումների աշխատանքներն իրականացվել են InRoom-ի թիմի կողմից՝ հերթական անգամ ցույց տալով, որ մեզ համար որակն ու գեղեցկությունը հաջողության կարևոր բաղադրիչներ են։ Մարզահամալիրը բաղկացած է work-out գոտուց՝ բացօթյա ուժային մարզասարքերով, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակից, որը նախատեսված է մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի և այլ մարզաձևերի համար։ Արդյունքում ստեղծվել է ժամանակակից, ակտիվ և հարմարավետ միջավայր, որը նպաստում է առողջ ապրելակերպին, հանգստին և համայնքային ակտիվությանը։
Խնդիր
Ստեղծել դիմացկուն, ֆունկցիոնալ և տեսողականորեն գրավիչ բացօթյա մարզահամալիր, որը կհամապատասխանի տարբեր տարիքային խմբերի և կծառայի մի քանի մարզաձևերի համար։
Լուծում
Մեր թիմն իրականացրել է շինարարական, վերանորոգման և էսքիզային աշխատանքներ՝ ճշգրիտ կատարմամբ և ժամանակակից նյութերով, ստեղծելով բազմաֆունկցիոնալ մարզական միջավայր՝ ակտիվ օգտագործման, հարմարավետության և երկարաժամկետ շահագործման համար։
