
DIGISAFE
DIGISAFE ֆինթեք վարկային կազմակերպության շինարարության և վերանորոգման նախագիծ՝ ոսկով ապահովված սպառողական վարկեր տրամադրող բջջային հավելվածի միջոցով։
Նախագծի ընդհանուր նկարագիր
DIGISAFE-ը ֆինթեք վարկային կազմակերպություն է, որը բջջային հավելվածի միջոցով տրամադրում է ոսկով ապահովված սպառողական վարկեր։ DIGISAFE բջջային հավելվածը նորարարական լուծում է և իր տեսակով բացառիկ է տարածաշրջանում։ Ընկերության տարածքի շինարարության և վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև էսքիզային լուծումները, իրականացվել են InRoom-ի թիմի կողմից։ Այս նախագիծը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեզ համար գեղեցկությունը հաջողության խոստում է։ Ճշգրիտ աշխատանքի, ժամանակակից շինարարական լուծումների և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ ստեղծվել է ֆունկցիոնալ, հուսալի և գեղագիտականորեն մշակված միջավայր՝ ժամանակակից ֆինանսական կազմակերպության համար։
Խնդիր
Ստեղծել ժամանակակից և վստահություն ներշնչող տարածք նորարարական ֆինթեք ընկերության համար՝ համադրելով ֆունկցիոնալությունը, հուսալիությունն ու արտահայտիչ տեսողական կերպարը։
Լուծում
InRoom-ի թիմն իրականացրել է շինարարական, վերանորոգման և էսքիզային լուծումներ՝ ճշգրիտ կատարմամբ և ժամանակակից նյութերով՝ ստեղծելով ֆունկցիոնալ ու գեղագիտականորեն մշակված միջավայր։
